«Ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի»․ Աշոտ Անդրեասյանը հեռանում է ԲՀԿ–ից

Աշոտ Անդրեասյանը դադարեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահի պարտականություններն ու հեռանում է ԲՀԿ–ից։ Այս մասին նա գրում է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօրվանից վայր եմ դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության նախագահի պարտականությունները և դադարեցնում եմ կուսակցական անդամակցությունս։
Այլևս չեմ հանդիսանում նաև ԲՀԿ Քաղաքական խորհրդի անդամ։

Ես ունեմ սկզբունքներ, որոնց երբեք չեմ դավաճանի։

Ինձ համար հայրենիքը բարձրագույն արժեք է, իսկ հանուն հայրենիքի պայքարը առաջնահերթ պարտականություն։

Շարունակելու եմ ակտիվ քաղաքական-հասարակական գործունեությունս դավաճանական իշխանության դեմ պայքարի առաջնագծում այժմ արդեն ավելի անկաշկանդ և ազատ։

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության և Գագիկ Ծառուկյանի հետ անցել եմ երկար ու քարքարոտ ճանապարհ, որի ընթացքում ձեռք եմ բերել լավ ընկերներ։

Շնորհակալություն եմ հայտնում իմ կուսակցական ընկերներին և գործընկերներին համատեղ աշխատանքի համար։

Հայրենիքը թանկ է ամեն ինչից, իսկ անգործությամբ դու վաճառում ես Հայրենիքդ թուրքին։

Առա՛նց թու՛րքի ՀԱՅԱՍՏԱ՛Ն»։

Տեսանյութեր

Լրահոս