«Ուկրաինայի օրինակով թուրքերը հասկացան, որ ՌԴ-ից գնած զենքն առավելություն չի տալիս»․ Վիկտորիա Նուլանդ

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը, ով աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հարցազրույց է տվել թուրքական NTV լրատվամիջոցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախքան հարցազրույցն ամերիկացի պաշտոնյան հանդիպում էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի հետ և խոսել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Իսկ հարցազրույցի ժամանակ Նուլանդն անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ առաջնահերթ խոսելով հերթին Թուրքիայի կողմից Ռուսաստանից գնված S-400 ՀՕՊ համակարգերից, ինչպես նաև ամերիկյան արդիականացված F-16 կործանիչներից, որոնք Անկարան ակնկալում է ստանալ ԱՄՆ-ից:

«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան որոշում կայացրեց Ռուսաստանից գնել ՀՕՊ համակարգեր: Այս հարցը մեզ մտահոգում է, քանի որ նման իրավիճակը ՆԱՏՕ-ի օգտին չէ բնավ: Կարծում եմ, որ թե՛ Թուրքիայի ղեկավարությունը և թե՛ Թուրքիայի քաղաքացիներն Ուկրաինայի օրինակով ակնհայտ տեսան, որ Ռուսաստանից գնված զինամթերքը, ՀՕՊ համակարգը որևէ առավելություն չի տալիս: Իսկ F-16 կործանիչների հարցում մենք շարունակում ենք բանակցությունները»,- ասել է Նուլանդը։

Տեսանյութեր

Լրահոս