Տարեսկզբից ի վեր աշխարհում ԶԼՄ-ների առնվազն 38 աշխատակից է սպանվել. Press Emblem Campaign
Տարեսկզբից ի վեր զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) առնվազն 38 աշխատակիցներ են սպանվել աշխարհի 15 երկրներում: Ապրիլի 4-ին այս տվյալները հրապարակած Press Emblem Campaign (PEC) շվեյցարական ոչ կառավարական կազմակերպությունը նշել է, որ ամենից շատ զոհվածներ (իննական) բաժին են ընկնում Ուկրաինային եւ Մեքսիկային։ «PEC-ն անհանգստացած է այն մեծ թվով լրագրողների առիթով, որոնք սպանվել են 2022 թվականի առաջին երեք ամսում»,-ասված է հաղորդագրության մեջ: Ոչ կառավարական կազմակերպությունը հիշեցրել է, որ հունվար – մարտին հաղորդումներ են ստացվել մամուլի 15 աշխատողների մահվան մասին:
Այսպիսով, այս տարի զոհերի թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է ավել քան երկուսուկես անգամ: Ինչպես նշել է PEC-ի նախագահ Բլեզ Լամպանը, «պատերազմն Ուկրաինայում եւ հանցավորության մոլեգնումը Մեքսիկայում իրադրության վատթարացման հիմնական պետճառներն են»: Մեքսիկայից եւ Ուկրաինայից ստացվել են հաղորդումներ ինը լրագրողների մահվան մասին այդ երկրներց յուրաքանչյուրում: ԶԼՄ-ների երեք աշխատակից է սպանվել Հայիթիում, նույնքան Հնդկաստանում եւ Պակիստանում, երկուսը՝ Եմենում: Հունվար – մարտին մամուլի մեկ աշխատակցի սպանություն է արձանագրվել ինը պետություններում:
Դրանք են Բրազիլիան, Գվատեմալան, Հոնդուրասը, Ղազախստանը, Մյանման, ԱՄՆ-ը, Թուրքիան, Ֆիլիպինները եւ Չադը: Press Emblem Campaign-ը, որն ստեղծվել է 2004 թվականին, ունի ՄԱԿ-ին կից խորհրդակցական կարգավիճակ: Նրա զեկույցի համար տեղեկավտության աղբյուր են ծառայում մամուլի, ՄԱԿ-ի եւ ոչ կռավարական կազմակերպությունների հաղորդումները: PEC-ը ՄԱԿ-ին կոչ է արել ընդունելու կոնվենցիա լրագրողների պաշտպանությունն ուժեղացնելու մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: