Թուրքիայի պաշտպանության նախարարը Սև ծովը նավագնացության համար անվտանգ է անվանել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սև ծովում նավագնացության համար որևէ սպառնալիք չկա:
Այս մասին նախարարը հայտարարություն է արել այն բանից հետո, ինչ Սև ծովում հայտնաբերվել էին ականներ:
«Այս պահի դրությամբ նավագնացության հետ կապված խնդիրներ չկան»,- «Անադոլու»-ի փոխանցմամբ, ասել է Աքարը: Նա նշել է նաև, որ Թուրքիան պատրաստ է նավեր տրամադրել՝ Մարիուպոլից ծովի վրայով տարհանելու քաղաքացիական անձանց ու վիրավորներին: Աքարը հայտնել է, որ այս հարցում թուրքական կողմն իր գործողությունները կոորդինացնում է Ռուսաստանի և Ուկրաինայի համապատասխան կառույցների հետ:
Թուրքիայի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ թուրքական կողմը շարունակում է հումանիտար աջակցության տրամադրումն Ուկրաինային: