Ապրիլ ամսվա եղանակային կանխատեսումը
Ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է +4.70C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +60C: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.70C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական ջերմաստիճան):
Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի անցումը 00C բարձր, որը համարվում է ձմռան ավարտ, տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը 100C բարձր: Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները` միջին ջերմաստիճանը Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում կազմում է +2.5…+3.00C, Լոռիում, Տավուշում՝ +7…+80C, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +10…+120C: Երկրորդ ասնօրյակում միջին ջերմաստիճանը +1.5…+2.00C-ով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում դեռ հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև -15…-200C: Երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6.6 0C:
Միջին առավելագույն ջերմաստիճանը Շիրակում գրանցվում է` +17…+200C, Լոռիում` +20…+240C, Տավուշում` +20…+250C, Գեղարքունքիում` +13…+170C, Արարատյան դաշտում` +25…260C, Սյունիքում` +23…+290C:
Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008թ ապրիլին Սյունիքի հովիտներում հասել է +35…+360C Արարատյան դաշտում` +33…+350C, Տավուշում` +29…+300C (Բագրատաշեն 32…340C):
Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների (հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը: 2004թ ապրիլի 5-ի գիշերը, գրանցված նվազագույն ջերմաստիճանները ցածր էին ապրիլին երբևէ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճաններից՝ լեռնային շրջաններում գրանցվեց -16…-210C (Մասրիկում`-230C), Լոռիում` -11…-160C, Տավուշում, Արարատյան դաշտում և Սյունիքի նախալեռներում` -5…-100C, Սյունիքի հովիտներում` -2…-40C):
Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում (Ամբերդ, Գառնհովիտ, Սեմյոնովկա)` 100մմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում, Սյունիքի հովիտներում` 60-80մմ: Համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է գրեթե հավասարաչափ: Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր: Բարձր լեռնային շրջաններում (2000մ-ից ավելի) տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով: Առատ տեղումներ են գրանցվել 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011թթ.(ամսական նորմայի կրկնապատիկ և եռապատիկ քանակը): Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012թթ:
Առանձին չորային տարիների Արարատյան դաշտում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 1%: Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը՝ բացառությամբ` բարձր լեռնային շրջանների: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-2 օր հովտային շրջաններում կարող է ձյուն տեղալ: Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավական բարձր է՝ 60-75%, Արարատյան դաշտում՝ 55-60%:
Ապրիլին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ: Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-5 օր:
Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14…+160C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+40C, առանձին օրեր` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +26…+300C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-100C, առավելագույնը՝ +34…+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակասբ (նորման 37-51մմ):
Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +14…+150C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +2…+40C, առանձին օրեր` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +27…+300C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -8…-100C, առավելագույնը՝ +33…+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման 28-51մմ):
Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-50C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +18…+230C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -17…-200C, առավելագույնը՝ +22…+250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս(նորման 61-86մմ):
Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +7…+100C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -2…-60C, ամսվա երկրորդ կեսին` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +20…+250C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -12…-160C, առավելագույնը՝ +27…+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս(նորման 63-71մմ):
Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10…+140C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +3…+60C, առանձին օրեր` ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +27…+300C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -6…-100C, առավելագույնը՝ +32…+350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման 64-67մմ):
Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +14…+160C, լեռնային շրջաններում` +5…+80C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ նախալեռնային շրջաններում մինչև +2…+50C, լեռնային շրջաններում՝ -3…-50C, առանձին օրեր` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը նախալեռնային շրջաններում +27…+300C, լեռնային շրջաններում՝ +18…+210C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում՝ -7…-100C, լեռնային շրջաններում՝ -15…-180C, առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ +33…+350C, լեռնային շրջաններում՝ +22…+250C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս(նորման նախալեռնային շրջաններում` 52-53մմ, լեռնային շրջաններում՝ 100-102մմ):
Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +14…+170C, նախալեռնային շրջաններում` +8…+100C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ հովտային շրջաններում մինչև +3…+80C, նախալեռնային շրջաններում՝ 0…-30C, առանձին օրեր` ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում +28…+330C, նախալեռնային շրջաններում՝ +20…+250C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում՝ -3…-60C, նախալեռնային շրջաններում՝ -10…-140C, առավելագույնը հովտային շրջաններում +34…+360C, նախալեռնային շրջաններում՝ +25…+300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման հովտային շրջաններում` 42-80մմ, նախալեռնային շրջաններում՝ 53-104մմ):
Արցախ
Արցախում կանխատեսվում է +14…+170C, որը 1-2 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը՝ մինչև +3…+80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը +28…+330C, (դիտված պատմական նվազագույնը՝ -3…-60C, առավելագույնը՝ +34…+360C)։ Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման 42-80մմ)։