7 հայտնի մարդիկ, ովքեր բացահայտել են իրենց գաղտնիքները, իսկ հանրությունը դրանց պատճառով նրանց ավելի շատ է սիրել
1. Պերիս Հիլթոնն ապրել է ինտերնատում
Բազմամիլիոնանոց կարողության ժառանգորդը բավականին բարդ անցյալ է ունեցել: Նա մեծացել է հարուստ, բայց շատ խիստ ընտանիքում: Այդ պատճառով էլ, թերևս, նա շատ է վիճել ծնողների հետ: Նման վեճերից մեկից հետո ծնողները նրան ուղարկում են ինտերնատ: Նա այդտեղից կարողանում է դուրս գալ մեկ տարի անց, երբ լրանում է նրա 1 տարին:
2. Լեդի Գագան գնում է Մայքլ Ջեքսոնի հագուստները
Լեդի Գագան Ջեքսոնին կոչում է իր ոգեշնչման աղբյուրը նորաձևության աշխարհում: Դրա համար նա ձեռք է բերում երգչի հագուստները: Լեդի Գագայի հավաքածուում այս պահին կա Ջեքսոնի 400 հագուստ:
3. Ադելը հանդիսատեսի ներկայությամբ կոտրել է Գրեմմին
Ստանալով Գրեմմիի արձանիկը՝ Ադելն այնքան է հուզվել և հայտարարել է, որ ինքը Բեյոնսեին համարում է ավելի արժանի այդ մրցանակին: Վերցնելով արձանիկը ձեռքը՝ այն նույն վայրկյանին կոտրվել է, կարծես թե Ադելն այն կիսել է Բեյոնսեի հետ:
4. Էմմա Ուոթսոնն անընդհատ խափանել է «Հարի Փոթերի» նկարահանումները
Դերասանուհին փոքր հասակից եղել է «Հարի Փոթերի» երկրպագուն և անգիր իմացել է բոլոր հերոսների խոսքերը: Դա դարձել է իսկական պրոբլեմ ֆիլմի ռեժիսոր Քրիս Կոլամբուսի համար: Չէ՞ որ փոքրիկ դերասանուհին բոլորի հետ արտասանում էր տեքստերը, որով և խանգարում էր նկարահանումներին:
5. Բիլի Այլիշը մոռացել է իր իսկ երգի բառերը
Ելույթ ունենալով խոշոր փառատոնին՝ Բիլի Այլիշը կատարել է «All the Good Girls Go to Hell» հիթը և մոռացել է բառերը: Նրա երկրպագուները միանգամից սկսել են երգել աստղի փոխարեն՝ դրանով իսկ հիշեցնելով նրան երգի տեքստը:
6. Զեյն Մալիկը մի անգամ շփոթել է, թե որ քաղաքում է գտնվում
One Direction խումբը, որի կազմում էր նաև Զեյն Մալիկը, ստեղծվել էր 2010 թվականին: Խումբն այնքան շատ է ելույթներ ունեցել տարբեր քաղաքներում, որ մի անգամ շոտլանդական Էդինբուրգում համերգի ժամանակ Մալիկը մոռացել է, թե որտեղ է գտնվում, և ողջունել է Մանչեսթերի բնակիչներին:
7. Շաքիլ Օ’Նիլը հայտնվել է դրամարկղի մոտ առանց գումարի
Օ’Նիլը տեղափոխվել է Մայամի՝ այնտեղ խաղալու համար: Շաքիլին տուն են առաջարկել, որտեղ, սակայն, կահույք չի եղել: Բասկետբոլիստը որոշել է չսպասել մինչև իր իրերի տեղափոխելը և ձեռք բերել կահույք տեղի սուպերմարկետում: Ընտրելով 70 հազար դոլար արժողությամբ կահույք՝ բասկետբոլիստը ցանկացել է վճարել քարտով, սակայն բանկը դա չի հաստատել: Հետագայում բանկը բացատրել է, որ իրենք կարծել են, որ քարտը գողացել են Օ’Նիլի մոտից, քանի որ սուպերմարկետում գնումները շատ մեծ են եղել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը