ԱՄՆ-ը հետևում է Ռուսաստանի գործարարների և ընկերությունների գործառնություններին
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հետեւում է ռուսաստանցի գործարարների եւ ընկերությունների տրանզակցիաներին՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հնարավոր շրջանցումը հայտնաբերելու համար: Այդ մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրի:
Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նախազգուշացրել է գործարարներին եւ ընկերություններին նման գործողությունների հարցում: ԱՄՆ-ում կարող են նաեւ հետեւել այն անձանց գործառնություններին, որոնք դեռ չեն հայտնվել պատժամիջոցների տակ: Ենթադրաբար, ինչպես գրում է թերթը, Վաշինգտոնում իբր նկատել են ՌԴ-ում մի շարք ռուսաստանցիների եւ ընկերությունների տրանզակցիաները թաքցնելու «փորձերի պոռթկում»: Հրատարակության աղբյուրը նաեւ պնդում է, որ ԱՄՆ-ն իբր հսկում է նոր գործընկերների միջոցների փոխանցումը, ինչպես նաեւ, ենթադրաբար, կեղծ ընկերությունների ստեղծումը:
«Մենք հետեւում ենք նման գործողություններին»,-հավելել է աղբյուրը: Արեւմտյան երկրները ռուսաստանյան բանկերի եւ ձեռնարկությունների դեմ նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի պատճառով: Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու եւ ՌԴ-ում արտադրությունները փակելու մասին: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ արեւմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, բայց Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք նրա համար ստեղծում է Արեւմուտքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: