Ի՞նչ են մտածում թուրքերը ռուս-ուկրաինական պատերազմի մասին

«Areda Survey» հետազոտական ​​ընկերությունը փետրվարի 26-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սոցհարցումներ է իրականացրել Թուրքիայում որին մասնակցել է 2000 մարդ Թուրքիայի տարբեր շրջաններից։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Սոցհարցումների նպատակն է պարզել, թե թուրք հասարակությունն ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող ռազմական գործողությունների հանդեպ:

Ըստ հարցվածների 68.8%-ի՝ Ռուսաստանն անարդարացիորեն է պատերազմ սկսել Ուկրաինայի դեմ, իսկ 31.2%-ն էլ պատասխանել է, որ Ռուսաստանն ունի իր հիմնավորումները:

«Ինչպե՞ս եք գնահատում Ամերիկայի և Եվրոպայի արձագանքը Ռուսաստանի հարձակմանը Ուկրաինայի վրա» հարցին ի պատասխան հարցվածների 60 տոկոսը կարծում է, որ Ամերիկան ​​և Եվրոպան ոչ ադեկվատ են արձագանքում Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը։ 20,8 տոկոսը նշել է, որ այն անբավարար է։ Ամերիկայի և Եվրոպայի ջանքերը բավարար համարողները կազմում են հարցվածների 4.7%-ը:

Հարցման մասնակիցների 82.6%-ը նշել է, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան հիմնականում սադրել են Ուկրաինային և այս երկիրը լքել անհայտության մեջ։ Հատկանշական էր, որ մասնակիցների մեծամասնությունը, անկախ սեռից, տարիքից և կրթական մակարդակից, համակարծիք են, որ Ամերիկան ​​ու Եվրոպան սադրել են Ուկրաինային, իսկ հետո լքել նրան:

Այս հարցում Թուրքիայի վարած քաղականությունը հաջողված է համարում հարցվածների 57.8%-ը, իսկ 42.2%-ը կարծում է որ այն անհաջող է:

Տեսանյութեր

Լրահոս