«Կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել»․ Փաշինյանը քաղաքացիներին պատվաստվելու կոչ արեց

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն ավանդույթի համաձայն ներկայացրեց Հայաստանում կորոնավիրուսի հիվանդության իրավիճակ, ապա կոչ արեց քաղաքացիներին պատշաճ ձևով պատվաստվել:

«Վերջին 2 տարվա ընթացքում արդեն 2-րդ կամ 3-րդ նիստն է, որ մենք կառավարության նիստ ենք անում հիմնականում առանց դիմակների, և դա կապված է նրա հետ, որ, բարեբախտաբար, կորոնավիրուսային հիվանդության վիճակն այսօր Հայաստանի Հանրապետությունում բավականին բարվոք է։ Մենք դեռ 3 շաբաթ առաջ նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը, կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու, բայց ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա։ Եթե պատվաստման գործընթացը պատշաճ ձևով չկազմակերպենք, ապա X պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակային, և եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք ունենա, ավելի խիստ ռեժիմների։ Այնպես որ, իմ կոչն ու խնդրանքն է մեզ բոլորիս և հանրությանը, որպեսզի պատվաստումները պատշաճ ձևով շարունակվեն»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պատվաստումների այն մակարդակը, որն այսօր ունենք, գոհացուցիչ չէ․

«Պետք է հստակ արձանագրել և պետք է ունենանք լիարժեք պատվաստում՝ հանուն մեր հանրային առողջապահության, հանուն տնտեսության, ի վերջո, դա անվտանգության հարց է։ Մենք կորոնավիրուսից մոտ 9000 զոհ ենք ունեցել։ Փառք Աստծո, թիվը չի հասել 9000-ի, բայց ամենօրյա մահվան դեպքերը դեռ մեզ մոտ շարունակվում են․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս