Թուրքիան և Ադրբեջանն այս տարի սկսելու են Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը
Թուրքիան և Ադրբեջանը այս տարի կսկսեն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին հուշագրի իրականացումը, որը ստորագրվել է 2020 թվականին երկու երկրների էներգետիկայի նախարարների կողմից։
Այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ»-ը:
BOTAŞ և SOCAR ընկերությունների կողմից իրականացվող այս նախագծի շրջանակում Նախիջևան բնական գազ կմատակարարվի Թուրքիայի Իգդիրի նահանգից։
Թուրքական կողմից ընդհանուր ներդրումը կկազմի 185 մլն լիրա։
Այս տարի Թուրքիան մտադիր է ներդնել նախագծում 100 մլն լիրա։
Համաձայնագրում նշվում է, որ Նախիջևանին կտրամադրվի տարեկան 500 մլն խմ բնական գազ։
Իգդիրից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն կմատակարարվի օրական 1,5 մլն խմ գազ։