Բաժիններ՝

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի դաշնագիրը չպետք է պառակտի ՆԱՏՕ-ն. Ստոլտենբերգ

ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի պաշտպանական դաշնագիրը (AUKUS) ուղղված չէ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրների դեմ եւ չպետք է պառակտում մտցնի դաշինքի շարքերում: Հոկտեմբերի 7-ին Բրյուսելում այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Մենք քննարկեցինք AUKUS համաձայնագիրը, որը տարաձայնություններ է հարուցել ՆԱՏՕ-ի անդամների միջեւ: Այդ համաձանագիրն ուղղվածչէ Եվրոպայի կամ ՆԱՏՕ-ի դեմ, եւ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ այդ համաձայնագիրը չպետք է պառակտում մտցնի մեր անդրատլանտյան դաշինքի շարքերում»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս