Բաժիններ՝

Տոկիոյում կորոնավիրուսով վարակման ռեկորդային քանակությամբ դեպքեր են հայտնաբերել մեկ օրում

Տոկիոյի իշխանությունները, որտեղ այս պահին տեղի են ունենում ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը հայտնաբերել են նոր կորնավիրուսով վարակման 2 848 դեպք, ինչը համապատասխան ցուցանիշի ռեկորդ է դարձել: Այդ մասին է վկայում հուլիսի 27-ին Տոկիոյի վարչակազմի հրապարակած վիճակագրությունը։

Ճապոնիայի մայրաքաղաքում նախորդ առավելագույնն արձանագրվել է հունվարի 7-ին՝ ախտահարման 2 520 դեպք: Մինչդեռ մեկ շաբաթ առաջ տարածաշրջանում հաստատվել էին սոսկ 1 387 վարակումներ: Բացի դրանից, Տոկիոյի 82 բնակիչ այս պահին գտնվում է ախտահարումից հետո ծանր վիճակում:

Վերջին անգամ ծանր ախտանշերով 80 վարակվածներ մայրաքաղաքի հիվանդանոցներում եղել են մայիսի 18-ին:

Տոկիոյում հուլիսի 12-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ՝ մայրաքաղաքի պրեֆեկտուրայում համաճարակաբանական իրավիճակի վատթարացման պատճառով: Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է, մասնավորապես, ալկոհոլի վաճառքի արգելում հասարակական սննդի հաստատություններում եւ զանգվածային միջոցառումներ հանդիսականների մուտքի սահմանափակում: Այդ պատճառով Ճապոնիայի մայրաքաղաքում Օլիմպիական խաղերը հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը տեղի են ունենում առանց հանդիսականների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս