Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը նվազել է
Վրաստանում անցած օրվա ընթացքում արվել է կորոնավիրուսի 34 հազար 104 թեստ. 20 հազար 282-ը՝ հակագենի, 13 հազար 822-ը՝ ՊՇՌ-թեստ, հայտնաբերվել է վարակման 699 նոր դեպք:
Այդ մասին հաղորդվում է Stopcov.ge. կառավարական կայքում:
Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է ախտահարման 362 հազար 183 դեպք:
Անցած օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 614 հիվանդ, համավարակի սկզբից ի վեր վարակի դեմ կարողացել է պայքարել 348 հազար 267 քաղաքացի: Կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից անցած օրվա ընթացքում մահացել է ինը մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 5237 մարդ:
699 նոր դեպքից Թբիլիսիում գրանցվել է 418-ը, Աջարիայում՝ 36, Իմերեթում՝ 57, Քվեմո Քարթլիում՝ 51, Շիդա Քարթլիում՝ 36, Գուրիում՝ երկու, Սամեգրելո-Զեմո Սվանեթում՝ 32, Կախեթում՝ 41, Մցխեթ-Մթիանեթում՝ 12, Սամցխե-Ջավախքում՝ 11, Ռաչա-Լեչխումում եւ Քվեմո Սվանեթում՝ երեք:
Ներկայում Վրաստանում ակտիվ դեպքերի թիվը հասնում է 8 հազար 653-ի, նրանցից 2592-ն ստացիոնար բուժման կարիք ունեն, 657 հիվանդի վիճակը ծանր է, քովիդ-հյուրանոցներում գտնվում է 585 հիվանդ:
5476 ախտահարված բուժընթաց է անցնում տանը, 156 հոգի միացված է արհեստական շնչառության սարքին:
Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հունիսի 24-ին կազմել է 2,05 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,45 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 2,40 տոկոս:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել է Sputnik-ը: