Բաժիններ՝

Կենտրոնի թաղապետարանում պաշտոնյան աշխատակցի է ծեծի ենթարկել. ուղիղ. tert.am

Այսօր Կենտրոնի թաղապետարանի աշխատակիցները լրագրողներին պատմել են, որ թաղապետի տեղակալը վիճաբանություն է ունեցել աշխատակիցներից մեկի հետ և ծեծել է նրան: Այս պահին Tert.am-ը Կենտրոնի թաղապետարանի դիմաց է, սակայն թաղապետ Ավետ Պողոսյանի հրահանգով՝ լրագրողները ներս չեն կարող մտնել:

Տեղի ունեցածի մասին Tert.am-ը փորձեց տեղեկություն ճշտել Ավետ Պողոսյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր:

Tert.am-ը ՀՀ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից տեղեկացավ՝ Ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս պահին ոստիկանության ծառայողները դեպքի վայրում են՝ միջադեպի հանգամանքերը պարզելու:

Մանրամասները ՝ տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս