Լավրովը Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենի հետ քննարկել է Արցախին աջակցություն տրամադրելու հարցը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 23-ին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի հետ հեռախոսազրույցում քննարկել են համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Սիրիային, Վենեսուելային, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, Եթովպիային աջակցություն տրամադրելու հարցում: Այս մասին հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի նախաձեռնությամբ:
Կողմերն ընդգծել են անհրաժեշտությունը՝ ակտիվացնելու միջազգային ջանքերն Արևելյան Աֆրիկայում քաղցի դեմ պայքարում:
Լավրովն ու Բիզլին նաև մտքեր են փոխանակել սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ: