Հայտնի է դարձել 2021 թվականի լավագույն ավտոմոբիլը
World Car Awards-ի ժյուրին Volkswagen-ի ID.4 էլեկտրական հեթչբեկը նշել է որպես 2021 թվականի լավագույն ավտոմոբիլ: Քվեարկության արդյունքները հրապարակվել են մրցույթի կայքում:
«Ամենաջերմ շնորհավորանքները Volkswagen-ին այդ մեծ հաղթանակի առթիվ: Միայն երրորդ էլեկրամոբիլն է (մրցույթի պատմության մեջ) նվաճել այդ հեղինակավոր պարգևը»,-մրցանակի կազմակերպիչները գրել են Twitter-ի էջում:
Volkswagen-ի հիմնական մրցակիցները դարձել են Toyota Yaris-ը և Honda E էլեկտրամոբիլը: Հաղթողը հավաքել է 798 միավոր, իսկ նրա օպոնենտները՝ 732 եո 742 միավոր:
Այդուհանդերձ, Honda E-ն ստացել է «Լավագույն քաղաքային ավտոմոբիլ 2021» տիտղոսը: Porsche 911 Turbo-ն ճանաչվել է «ամենաարդյունավետը», իսկ Mercedes-Benz S-Class-ը՝ «ամենաշքեղը»: Դիզայնի համար պարգևը բաժին է ընկել Land Rover Defender-ին:
2020 թվականին, World Car Awards-ի վարկածով, լավագույն ավտոմեքենան դարձել է Kia Telluride-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։