Բաժիններ՝

Մինչև 40 տարեկան միլիարդատերերի թվը մեկ տարում հասել է 79-ի

Աշխարհում մեկ միլիարդ դոլարից ոչ պակաս կարողությամբ մինչև 40 տարեկան միլիարդատերերի քանակն ընթացիկ տարում ավերացել է մինչև 79, ինչը 26-ով ավելի է, քան 2020 թվականին: Այդ մասին ասված է այն հետազոտության մեջ, որն ապրիլի 13-ին հրապարակել է Hurun գործարար հրատարակությունը:

Այդ վարկանիշում հայտնված միլիարդատերերի միագումար կարողությունը մեկ տարում ավելացել է 1,5 տրիլիոն յուանով (շուրջ 230 միլիարդ դոլարով) և ներկայումս կազմում է շուրջ 3,4 տրիլիոն յուան (շուրջ 523 միլիարդ դոլար): Նրանցից 74-ին, նշված է զեկույցում, հաջողվել է շատ ավելացնել իրենց կարողությունը: Այդ ցանկի հարուստ մարդիկ բնակվում են Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Կանադայում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄՆ-ում, Սինգապուրում և Շվեդիայում:

Նրանց հիմնական մասը բնակում է ԱՄՆ-ում, Չինաստանում և Հնդկաստանում: Երիտասարդ միլիարդատերերի վարկանշը գլխավորում  Facebook ընկերության 36-ամյա հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ 651 միլիարդ յուանով (շուրջ 100 միլիարդ դոլարով): Երկրորդ տեղն զբաղեցրել է ByteDance ընկերության 38-ամյա ղեկավար չինացի Չժան Իմինը, որի կարողությունը գնահատվում է 350 միլիարդ յուան (շուրջ 53 միլիարդ դոլար): Վարկանիշի առաջատարների եռյակը եզրափակում է Beijing Kuaishou Technology ընկերության 39-ամյա հիմնադիր Սու Հուան՝ մոտ 155 միլիարդ յուանի (շուրջ 23 միլիարդ դոլարի) չափով կարողությամբ: Աշխարհի մինչև 40 տարեկան դոլարային միլիարդատերերի վարկանշը վերջին հինգ տարում ամեն տարի կազմում է Hurun գործարար հրատարակությունը: 2016 թվականին դրա մեջ մտնում էր 39 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս