Լիանա Գյուրջյանը՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
81 կգ քաշային կարգում ԵԱ բրոնզե մեդալակիր դարձավ Լիանա Գյուրջյանը:
Պոկում վարժությունում Լիանան 6-րդն էր՝ 98 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 129 կգ-ով երկրրորդն էր:
Եվրոպայի չեմպիոն դարձավ ուկրաինուհի Ալինա Մարուշչակը: