Բաժիններ՝

Մադրիդում խստացրել են պարետային ժամը և արգելել են հյուր գնալը

Իսպանիայի իշխանությունները հունվարի 25-ից խստացրել են պարետային ժամը Մադրիդի ինքնավար հանրակցությունում: Այդ մասին հաղորդել է El Pais թերթը:

Պարետային ժամը կսկսվի 22:00-ից եւ կտեւի մինչեւ 06:00-ն: Սրճարանները, ռեստորանները եւ խանութները պետք է փակվեն էլ ավելի շուտ՝ 21:00-ին:

Նման միջոցառումները կտեւեն առնվազն երկու շաբաթ: Բացի այդ, իշխանություններն արգելում են մարդկանց հյուր հրավիրել: Բացառություն կարող են լինել միայն այցերը՝ մեկ այլ մարդու օգնելու նպատակով կամ ստուգել, թե ինչպես է նա:

Բացի ընտանիքի անդամներից, որեւէ մեկի հետ հանդիպելը կարելի կլինի դրսում կամ հասարակական վայրում, հավաքվել կարելի է ոչ ավելի, քան չորս հոգով:

Համավարակի սկզբից ի վեր Իսպանիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 2,6 մլն մարդ, 55,4 հազարից ավելին մահացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս