Չինաստանի ԱԳՆ-ն Թրամփի իմպիչմենտը համարել է ԱՄՆ-ի ներքին գործը
ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման վերաբերյալ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը համարել է ԱՄՆ-ի ներքին գործը՝ հրաժարվելով հետագա մեկնաբանություններից։ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հունվարի 13-ին քվեարկել է Թրամփի իմպիչմենտի օգտին:
Որոշումն ընդունվել է 232 ձայնով, դեմ է քվեարկել 197 հոգի: Այդ որոշմանը դեռ պետք է հավանություն տա Սենատը, սակայն հանրապետականները մինչեւ այժմ չեն համաձայնել մինչեւ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք պաշտոնակալությունը արձակուրդից ետ կանչել Սենատին: Սենատում հանրապետականների առաջնորդ Միթչ Մաքքոնելն արդեն հայտարարել է, որ Թրամփի նկատմամբ լուրջ գործընթացի շանսեր, մինչեւ նրա լիազորությունների ժամկետի լրանալը, չկա: «Դա ԱՄՆ-ի ներքին գործն է, մենք մեկնաբանություններ չենք անում այդ հարցի շուրջ»,-ճեպազրույցում հայտարարել է Չժաո Լիցզյանը: Իմպիչմենտն հայտարարվել է միակ հոդվածով՝ խռովության սադրում: Բանաձեւում ասվում է, որ Թրամփի գործողությունները համապատասխանում են «ծանր հանցագործություններ եւ զանցանքներ» սահմանադրական ձեւակերպմանը, որոնց համար նախագահին կարող են իմպիչմենտ հայտարարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: