Ո՞վ և ինչո՞ւ է քաշքշում զինծառայողին. Զինծառայողի ծնողը կադրեր է նկարահանել ռազմական ինստիտուտից
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ` պահանջով, որ իրենց զավակներին չտանեն Արցախ, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ: Նկատենք՝ այս պահին զինծառայողները Ռազմական ինստիտուտում են, իսկ ծնողները՝ դրսում:
Ծնողներից մեկը մեր նկարահանող խմբին է փոխանցել առավոտյան իրենց կողմից արված մի նկարահանում, որտեղ երևում է, թե ինչպես է սպան զինծառայողներից մեկին քաշքշում:
Հիշեցնենք, որ ծնողները նշում են՝ զինծառայողները ևս հրաժարվում են մեկնել Արցախ: