Էդմոն Մարուքյանը հանդիպել է Կապանի քաղաքապետի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/1039374.jpg)
«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կապանում հանդիպել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանին: Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունը:
Մանրամասն քննարկվել է վերջին շրջանի մարտահրավերները և դրանց դիմակայելու մեր հաստատակամությունը:
Նշվում է, որ հանդիպման արդյունքում քննարկված գաղափարները կդառնան օրենսդրական նախաձեռնություններ ու կառավարության որոշումների առաջարկներ: