«Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի» 26 աշխատակիցներ միանում են վարչապետի հրաժարականի պահանջին
«Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի» 26 աշխատակիցներ միանում են վարչապետի հրաժարականը պահանջող ԳԱԱ հայտարարությանը: Հայտարարության մեջ ասված է․
«Մենք՝ «Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի ներքոստորագրյալ աշխատակիցներս, միանում ենք Արցախի եւ Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԳԱԱ նախագահության՝ 2020 թ. նոյեմբերի 25-ի հետեւյալ հայտարարությանը.
«2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած պատերազմի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը հայտարարում է.
1. Նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված հայտարարությունը գնահատում ենք որպես հայ ժողովրդի համար նվաստացուցիչ փաստաթուղթ, ըստ որի Արցախի Հանրապետությունը կրում է խոշոր տարածքային կորուստներ, ունենում է ինքնիշխանության լրջագույն սահմանափակումներ, հայկական զույգ պետություններում եւ Սփյուռքում ստեղծվում է բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ։
2. Ստեղծված իրավիճակում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահներին համարում ենք Արցախի հայության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան եւ հայրենազրկման քաղաքականությունից փրկության եւ տարածաշրջանում կայունության հաստատման բացառիկ երաշխավոր։
3. Բարձր ենք գնահատում հայկական զինուժի վճռական դերն Արցախի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքի պահպանման գործում: Կոչ ենք անում ամեն կերպ բացառել բանակի բարոյալքումը, նպաստել բանակի համալրմանը, ամրապնդմանը եւ արդիականացմանը։
4. Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։
5. Անթույլատրելի ենք համարում հասարակության մեջ թշնամության, վրեժխնդրության, անվստահության, ատելության սերմանումը եւ կոչ ենք անում վճռական ջանքեր գործադրել համերաշխության եւ միասնության մթնոլորտ ստեղծելու համար:
6. Ստեղծված իրավիճակում անարդյունավետ ենք համարում ՀՀ կառավարության հետագա պաշտոնավարումը եւ պահանջում կառավարության հրաժարականը հանրապետության վարչապետի գլխավորությամբ»։
Ըստ ստորագրությունների հերթականության `
1. Ռոբերտ Թաթոյան, ավագ գիտաշխատող, պ.գ.թ.
2. Միհրան Մինասյան, բաժնի վարիչ
3. Սերինե Մուրադյան, ֆոնդապահ
4. Նարինե Հակոբյան, գիտաշխատող
5. Արփինե Դուրինյան, ֆոնդապահ
6. Արեւիկ Սմբատյան, ֆոնդապահ
7. Հասմիկ Մայիլյան, գրադարանի վարիչ
8. Սուսաննա Մովսիսյան, բաժնի վարիչ
9. Հասմիկ Ղուբասարյան, ավագ օպերատոր
10. Քրիստինե Վարդանյան, ձեւավորող
11. Արեւիկ Ավետիսյան, բաժնի վարիչ
12. Թամար Օհանյան, խմբագիր
13. Աիդա Խաչատրյան, հաշվապահ
14. Քրիստինե Նաջարյան, բաժնի վարիչ
15. Սաթենիկ Ղարագյուլյան, գլխավոր հաշվապահ
16. Դիաննա Ալեքսանյան, գանձապահ–հաշվապահ
17. Քնարիկ Նաջարյան, ավագ գործավար
18. Սուրեն Մանուկյան, բաժնի վարիչ, պ.գ.թ.
19. Գոհար Խանումյան, գլխավոր ֆոնդապահ
20. Նարինե Մարգարյան, գիտքարտուղար, պ.գ.թ.
21. Լուսինե Աբրահամյան, թանգարանային հարցերով փոխտնօրեն
22. Լուսինե Թունյան, էքսկուրսավար
23. Արփինե Ալեքսանյան, էքսկուրսավար
24. Նարեկ Պողոսյան, գիտաշխատող, պ.գ.թ.
25. Սեդա Պարսամյան, բաժնի վարիչ
26. Էլինա Միրզոյան, գիտաշխատող, բ.գ.թ.։