Բաժիններ՝

Արգենտինայի նախագահը «Սպուտնիկ V»-ն համարել է աշխարհաքաղաքական վեճի օբյեկտ

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը, որը քննադատության է ենթարկվում ընդդիմախոսների եւ եւ ԶԼՄ-ների կողմից, դարձել է առեւտրական պատերազմի եւ աշխարհաքաղաքական վեճի օբյեկտ, կարծում է Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը:

Ընթանում է կատաղի պայքար, որտեղ ոմանք վարկաբեկում են մյուսներին… Առաջինը, ինչը հարկավոր է հաշվի առնել, այն է, որ ծավալվել է առեւտրական պատերազմ: Բացի այդ, քանի որ աշխարհը ձգտում է պատվաստանյութ ստանալ, տեղի է ունենում աշխարհաքաղաքական վեճ այն բանի շուրջ, թե ով այն կտրամադրի: Եվ ինձ թվում է, որ մենք հենց դա ենք տեսնում Գամալեյայի անվան կենտրոնի պատվաստանյութի դեպքում, ինստիտուտ, որն արտադրում է ռուսաստանյան պատվաստանյութը»,-հայտարարել է Ֆեդենանդեսը TV PՕblica հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուսաստանյան «Սպուտնիկ V»-ով պատվաստումն Արգենտինայում մեկնարկում է դեկտեմբերի 29-ին, պատրաստուկը հասցվել է երկրի բոլոր նահանգներ: Անցյալ շաբաթ, Սուրբ ծնունդի նախօրյակին, ինքնաթիռով Արգենտինա էր բերվել 300 հազար չափաբաժին պատվաստանյութ: Բացի այդ, երկիրը ռուսաստանյան պատաստանյութի լրացուցիչ չափաբաժինների մատակարարումների է սպասում հունվարին եւ փետրվարին (համապատասխանաբար 5 եւ 14 միլիոն), որպեսզի պատվաստում ստանան բոլոր բժիշկները, 60-ից բարձր տարիքի մարդիկ, անվտանգության ծառայությունների աշխատակիցները: Պատվաստումը կամավոր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս