ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց 2021 ֆինանսական տարվա բյուջեին և տնտեսական միջոցների փաթեթին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 21-ի երեկոյան Ներկայացուցիչների պալատից անմիջապես հետո հավանություն է տվել 2021 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագծին, ինչպես նաեւ երկրի տնտեսության խթանման միջոցների փաթեթին: Քվեարկությունը հեռարձակվել է Միացյալ Նահանգների օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում:

Այժմ փաստաթուղթն, ինչպես սպասվում է, մոտ օրերս կստորարգի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Դեկտեմբերի 20-ին Կոնգրեսում հանրապետականներն ու դեմոկրատները կարողացել են կարգավորել մի քանի ամիս շարունակվող տարաձայնությունները եւ համաձայնության գալ երկրի տնտեսության խթանման միջոցների նոր փաթեթի շուրջը՝ գրեթե 900 միլիարդ դոլար ծավալով:

Սույն նախաձեռնությունը լրացրել է 2021 ֆինասական տարում կառավարության ֆինանսավորման օրինագծերի՝ շուրջ 1,4 տրիլիոն դոլարի չափով փաթեթը: Մինչ այդ երկու պալատները համավարակի հետեւանքներից տուժած տնտեսության խթանման վերջին փաթեթին հավանություն էին տվել ապրիլին: Այժմ դրա դրույթներից շատերի ժամկետն արդեն մոտեցել է ավարտին:

Օրենսդիրների կողմից համաձայնեցված փաթեթը նախատեսում է մինչեւ մարտ ամսվա կեսերը ամեն շաբաթ 300 դոլարի տրամադրում գործազրկության դաշնային նպաստի շրջանակում, ինչպես նաեւ 600 դոլարի չափով ուղղակի վճարումներ մի շարք կատեգորիաների քաղաքացիների, միջոցներ, ուղղված գործարարության, դպրոցների, բժշկական ծառայությունների մատակարարների, ինչպես նաեւ այն վարձակալների օժանդամանը, որոնց հանդեպ ծառացել է վտարման սպառնալիքը վարձակալության համար հաշիվը վճարել չկարողանալու պատճաով:

Մասնավորապես, բյուջեից փոքր գործարարությանն օգնություն ցույց տալու համար կուղղորդվի 325 միլիարդ դոլար, ավիաընկերություններին՝ 15 միլիարդ դոլար: Բացի դրանից, նշված է փաստաթղթում, COVID-19-ի դեմ պատվաստանյութերի տարածման, բնակչության կորոնավիուսի թեստավորման, վարակվածների շփումների հսկման համար ներդրված է 69 միլիարդ դոլար: Ներկայումս ԱՄՆ-ի վարչակազմը Կոնգրեսի համաձայնությամբ տնտեսական աճի խթանման համար հատկացրել է արդեն ավելի քան 6 տրիլիոն դոլար՝ հաշվի առնելով այն քայլերը, որոնք կատարել է Դաշնային պահուստային համակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս