Բաժիններ՝

«Անգամ ճանապարհի անվտանգությունը չենք կարող երաշխավորել». Ճակատենի գյուղապետը շվարած է. Sputnik Արմենիա

Sputnik Արմենիայի թղթակցը եղել է Սյունիքի մարզի Ճակատեն գյուղում ու զրուցել գյուղապետի հետ։ Վերջինս նշել է, որ ճանապարհի անվտանգության մասով դեռ հստակ ոչինչ չգիտեն։

Հայաստանի և Ադրբեջանի հետ նոր սահմանն անցնում է Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ գյուղերի անմիջապես հարևանությամբ (Իսկ Google-ի քարտեզներով` որոշ տեղերում հատում է)։ Ռուս սահմանապահները Կապանից դեպի հարավ ճանապարհին պարեկային ծառայություն կիրականացնեն։

Ճակատենի գյուղապետ Հուսիկ Սարուխանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ ճանապարհի անվտանգության մասով դեռ հստակ ոչինչ չգիտեն։

«Ոչ մի ձև չենք կարող ասել, թե ինչ է լինելու, անգամ ճանապարհի անվտանգությունը չենք կարող երաշխավորել։ Մեր ցորենի դաշտից մինչև իրենց գյուղ 500 մետր է։ Ճիշտ է` ռուս սահմանապահներն այստեղ են, բայց ոչինչ երաշխավորել չենք կարող»,- ասել է նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս