«Մենք սպանում ենք ֆուտբոլիստներին»․ Կուման
![](https://168.am/wp-content/uploads/2020/12/e1cd8414b11eb9777d03e1d88bea4.jpeg)
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը քննադատել է թիմի գրաֆիկը այս մրցաշրջանում:
«Ես դեռ կարծում եմ, որ մենք խելահեղ գրաֆիկ ունենք: Եվ եթե մենք հաղթենք Սուպերգավաթի կիսաեզրափակիչ փուլում, ապա մենք ստիպված կլինենք ևս մեկ հանդիպում անցկացնել: Կան շատ արտագնա խաղեր:
Մենք սպանում ենք խաղացողներին: Ես սիրում եմ խաղից խաղ տեղափոխվել, բայց պետք է մտածել թռչելու մասին, խաղերից ուշ ենք վերադառնում …
Մենք պետք է քննարկենք այս հարցը և մտածենք, թե ինչպես վարվել նման ծանրաբեռնված մրցաշրջանի հետ»,- ասել է Կումանը:
Սիրարփի Աղաբաբյան