Բաժիններ՝

Իտալացիները Թուրքիան սկսել են ընկալել որպես աշխարհի համար ահագնացող սպառնալիք

Իտալիայում հեղինակավոր հետազոտական կենտրոնների կողմից կազմակերպված հարցումների համաձայն՝ Իտալացիները կարծում են, որ Թուրքիան աշխարհի համար սպառնալիք հանդիսացող ամենավտանգավոր երկրներից մեկն է։ Այս մասին հայտնում է BBC գործակալության թուրքական բաժինը։

Միջազգային հարաբերությունների ոլորտում Իտալիայի ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկի՝ Միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի (ISPI) և Ipsos հետազոտական ընկերության կողմից անցկացված հարցումների միջոցով ուսումնասիրվել է իտալացիների տեսակետը արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ըստ հարցման արդյունքների, վերջին 5 տարիներին Թուրքիան բավականին մեծ «առաջընթաց» է գրանցել և առաջին անգամ մտել Իտալացիների համար ամենամեծ սպառնալիք հանդիսացող 3 երկրների մեջ։

Ըստ BBC-ի՝ «Ո՞ր երկիրն է աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը հանդիսացող երկիրը» հարցին Իտալացիների 27 տոկոսը պատասխանել է, որ Չինաստանը, 15 տոկոսը՝ Իրանը, իսկ 14 տոկոսը՝ Թուրքիան։ 2019 թվականին անցկացված նույն հարցման համաձայն Իտալացիների միայն 8%-ներ Թուրքիային վտանգավոր համարում, իսկ 2018-ին՝ 3%-ը։

ISPI հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պաոլո Մագրին , գնահատելով հարցման արդյունքները, նշում է, որ Իտալացիների կողմից Թուրքիայի՝ որպես սպառնալիք հանդիսացող երկիր ընկալմանը նպաստել են վերջինիս էլ ավելի ագրեսիվ բնույթ ստացած արտաքին քաղաքականությունը, Արևելյան միջերկրական ծովում Հունաստանի և Կիպրոսի հետ լարվածության աճը, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում ռազմական միջամտության դեպքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս