Բաժիններ՝

Հարավային Կալիֆոռնիայի վերականդանացման բաժանմունքներում ազատ տեղեր չեն մնացել

Հարավային Կալիֆոռնիայի վերականդանացման բաժանմունքներում տարողունակությունն ընկել է մինչեւ 0 տոկոս: Այդ մասին, հաղորդվում է տեղի կառավարության կայքում: Այդ ցուցանիշը հաշվարկվում է այն տվյալների համաձայն, որոնք հիվանդանոցները ներկայացնում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում արդեն գոյություն ունեցող եւ լրացուցիչ ստեղծված տեղերի հիման վրա:

Կալիֆոռնիայի իշխանությունները դեկտեմբերի սկզբին որոշում են սահմանել տնային մեկուսացման մասին, որը պետք է տարածաշրջանում իրագործվի, եթե վերականդանացման բաժանմունքներում տարողունակությունն ընկնի 15 տոկոսից ցածր մակարդակ: Որոշումն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 5-ին: Դրանից հետո, եթե հիվանդների ընդունման ռեզերվները տարածաշրջանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում իջնում է 15 տոկոսից ցածր մակարդակ, տեղի իշխանությունները 24 ժամ ունեն մեկուսացման մասին որոշումը գործարկելու համար: Ինչպես հայտարարել են իշխանությունները, սահմանափակիչ միջոցառումների գործողությունը պետք է կշարունակվի առնվազն երեք շաբաթ՝ դրանց սահմանման պահից եւ կարող են երկարացվել:

Հարավային Կալիֆոռնիան, որի մեջ, բացի մյուսներից, մտնում են այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Լոս Անջելեսը, Սանտա Բարբարան եւ Սան Դիեգոն, դարձել է նահանգի առաջին տարածաշրջանը, որտեղ ավելի վաղ սահմանվել է պարտադիր տնային մեկուսացման ռեժիմ: Նրան հաջորդել են Սան Հոաքինի հարթավայրի տարածաշրջանը, որտեղ նույնպես տեղերի լուրջ անբավարարություն է նշվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում. ներկայում վերականդանացման բաժանմունքներում տարողունակությունը գնահատվում է 0,7 տոկոս:

Երրորդ տարածաշրջանը դարձել է Մեծ Սակրամենտոյի շրջանը: Ներկայում միակ տարածաշրջանը, որին հաջողվում է խուսափել մեկուսացման անցնելուց, Հյուսիսային Կալիֆոռնիան է: Վերջին տվյալների համաձայն, Կալիֆոռնիայի նահանգում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 մլն 723 հազար 362 դեպք, մեկ օրում աճը կազմել է 52 հազար 281: Ընդհանուր առմամբ մահացել է 21 հազար 860 մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս