Բաժիններ՝

Ռուսաստանցի զբոսաշրջիկները պատմել են, թե ինչով են զբաղվում երկարատև ուղևորությունների ժամանակ

Ռուսաստանցի զբոսաշրջիկները, որոնք մասնակցել են առցանց-ծառայության կողմից կազմակերպված հարցմանը, պատմել են, թե ինչով են զբաղվում արձակուրդի ժամանակ երկարատեւ ուղեւորություններ կատարելիս: Այդ մասին հաղորդել է OneTwoTrip-ը:

Ընկերության մասնագետները հետազոտություն են անցկացրել 2 հազար օգտատերերի շրջանում եւ պարզել, որ առավել մեծ տարածում գտած զբաղմունքը քունն է, այն ընտրել է մասնակիցների 58 տոկոսը: Երաժշտություն է լսում հարցվածների 46 տոկոսը, 42 տոկոսն ընթերցում է:

Գրեթե մեկ երրորդը (31 տոկոսը) ֆիլմեր է դիտում, իսկ յուրաքանչյուր հինգերորդը խաղում է: Զբոսաշրջիկների 4 տոկոսը պատմել է, որ այդ ժամանակն օգտագործում է աշխատելու համար: Շատերը կինո են դիտում կամ զբաղվում երեխաների հետ:

Պարզվում է, որ կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են ընթերցում՝ 45 տոկոս՝ 37-ի դիմաց: Հարցման մասնակիցների գրեթե կեսն (46 տոկոսը) ասել է, որ մշտապես ճամփորդությունների է մեկնում, որոնց ժամանակը տեւում է ավելի քան երկու ժամ: Իսկ 41 տոկոսը դա անում է պարբերաբար:

Ամենից հաճախ երկարատեւ շրջագայություններ են կատարում հարցմանը մասնակցած 26-ից մինչեւ 40 տարեկան անձինք. նրանց թվում «կանոնավոր կերպով» պատասխանն ընտրել է 55 տոկոսը: Որպես կանոն, զբոսաշրջիկները երկարատեւ ուղեւորությունների են մեկնում գնացքով. պատասխանի այդ տարբերակն ընտրել է մասնակիցների 71 տոկոսը: 13 տոկոսը երկարատեւ ճամփորդությունները կատարում է ավտոբուսով, ինը տոկոսը՝ ավտոմեքենայով, իսկ յոթ տոկոսը լինում է երկարատեւ թռիչքների մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս