Ռուստամ Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպման մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ մասնակցում է փակ հանդիպման: Ըստ նախնական տվյալների, քննարկվում են Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:
Փակ հանդիպմանը մասնակցում է նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Լրագրողների հետ կարճ զրույցում Ռ. Բադասյանը միայն ասաց. «Ընտրական օրենսգիրքն ենք քննարկելու»:
Այլ մանրամասները նախարարը չներկայացրեց: