«Առաջարկում եմ տեսնելիս նշված սուբյեկտին հարցնել, թե ինչպիսի՞ «օբյեկտիվ» հանգամանքներով է պայմանավորված իր լռությունը»
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՍԴ «ճգնաժամի» օրեր, ՍԴ նախագահ՝ Հրայր Թովմասյան
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի դիրքորոշումը 2019 թվականի հոկտեմբերի 14-ի ՍԴԱՈ-112 աշխատակարգային որոշման մասին, որով, ի թիվս այլնի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետի խախտման հիմքով ՍԴ-ն քննության չընդունեց ԱԺ կողմից ներկայացված դիմումը.
«Այն հարցադրումները, որոնք բարձրացվեցին աշխատակարգային որոշման մեջ, պետք է դառնային, ըստ էության, քննարկման առարկա:
Եթե դա լիներ ՍԴ որոշում, գուցե ինչ-որ առումով, մեծ վերապահումներով կարելի էր որոշ հատվածների հետ տեսականորեն համաձայնել: …Բայց սա աշխատակարգային որոշում էր և այս փուլում ՍԴ-ն չէր կարող անդրադառնալ մի շարք հարցերի:
Մասնավորապես, ՍԴ-ն չէր կարող անդրադառնալ ժամկետի հետ կապված հարցին, որովհետև ժամկետը վերաբերում էր ԱԺ գործառույթներին, «ԱԺ կանոնակարգ» օրենքում է նախատեսված այն ժամկետը, որը տրված է խմբակցությանը ԱԺ որոշման նախագծի տեքստը ներկայացնելու համար: Այսինքն, եթե այդ ժամկետը կիրառելի պետք է լիներ, ապա այն պետք է կիրառվեր ԱԺ-ում, հանձնաժողովում, կամ լիագումարում, երբ այդ հարցն էր քննարկվում:Հավատացնում եմ ձեզ, ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքը բացեք, կտեսնեք, որ այս ընթացակարգին համապատասխան որեւէ ժամկետ նախատեսված չի: ՍԴ-ն այլ ժամկետներ ունի դիմումի նախնական ուսումնասիրման եւ այլնի համար: Ինչ վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում նախատեսված ժամկետներին, դա վերաբերում է խմբակցություն-ԱԺ հարաբերություններին:»։
2020 թվականի դեկտեմբերի 8, ՍԴ նախագահ՝ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՍԱՆԻԿ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆ,
չկա ՍԴ «ճգնաժամ», ՍԴԱՈ-243 աշխատակարգային որոշմամբ ՍԴ-ն կրկին քննության չի ընդունում ԱԺ խորհրդի դիմումը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետի խախտման հիմքով.
Ի՞նչ է ասում Վլադիմիր Վարդանյանը, ճիշտ եք՝ ոչինչ։
Հ. Գ. Լրագրողներին առաջարկում եմ՝ տեսնելիս հարցնել նշված սուբյեկտին, թե ինչպիսի՞ «օբյեկտիվ» հանգամանքներով է պայմանավորված իր լռությունը»։
ՍԴ «ՃԳՆԱԺԱՄ-Ի» ՕՐԵՐ, ՍԴ ՆԱԽԱԳԱՀ՝ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր…
Posted by Robert Hayrapetyan on Tuesday, December 15, 2020