«Հենց այս փախնող գեներալին ո՞վ պետք է դատի, ասեք՝ իրեն դիմենք». անհայտ կորած զինծառայողի ծնող

«Գեներալից պատասխան չստացանք. մի պատահական չոբան երևի դրանից ավելի լավ տեղեկություններ տա»,- Պաշտպանության նախարարության առջև բողոքի ակցիայի ժամանակ Անդրանիկ Մակարյանի հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպումից մանրամասներ հայտնեց անհետ կորած զինծառայողի հայր Հրաչ Վարդանյանը:

Անհետ կորած զինծառայողի հայրը դեպքի մասին պատմեց. «Գեներալ Մակարյանը ստիպում է կամանդիրին՝ Աբգարյան Արսենին, բերում է այդ չոբանին, ասում է՝ այս երեք պազ-ավտոբուսը տար էնտեղ, որտեղ պետք է:

Արսենը որ իրենից պահանջում է  զինամթերք, բրոնեժիլետ, կասկա, ինքը պատասխանում է՝ դուք գնացեք-հասեք ընդեղ, ես այդ ամենը վերցնեմ-գամ:

Տանում է այն տեղը, որտեղ տղաներն արդեն իջնում են. սարից թշնամու 500 հոգի իջնում է 50 հոգու վրա:  Այդ ժամանակ գեներալ Մակարյանը իր կամանդով իբր զինամթերք է բերում, ժիլետ է բերում, էդ սարի կողմից նայում է այն մասը, տեսնում է, որ տղաները բոյ են տալիս, ինքն անձամբ տեսնում է,  իր բառերն եմ ասում: Անդրանիկ Մակարյանը դառնում ու ճամփեն բռնում է, ճամփով է փախնում ինքը:

Եթե գեներալը փախնում է, տվյալ զինվորն ի՞նչ պիտի, ու մենք իրեն հարց ենք տալիս՝ ինչի՞ քո կամանդով չիջար տղաներին օգնեիր, կարող է մի տասը հոգու էլ փրկեիք էդ պահին, ասում է՝ եթե ես գնայի, ինձ էլ կխփեին, հիմա ո՞վ պետք է ձեզ ասեր, թե ոնց է եղել: Գեներալի պատասխան: Բայց մեր այսօրվա 18 տարեկան զինվորն ընկնում է  ռմբակոծման տակ, վիրավորվում է, ընկերները մնում են հողի տակ, քանդում, ընկերներին փրկում է, ինքը զոհվում է, 18 տարեկան:

Բա 68 տարեկան, 100 տարեկան գեներալներ, դուք թողնում կռվի դաշտը փախնում ե՞ք: Կամ դատում են տվյալ զինվորին, ով որ փախել է, բա գեներալներին դատողն ո՞վ է: Հենց այս փախնող գեներալին ո՞վ պետք է դատի, ասեք՝ իրեն դիմենք»:

Հրաչ Վարդանյանը նշում է, որ հույս չի կապում ղեկավարության հետ. «Ես ասում եմ՝ մեր միակ փրկությունը Ալիևի մոտ է, որ գնանք-ասենք՝ պարո՛ն Ալիև, մենք ուզում ենք մեր երեխեքին տաս մեզ: Էստեղ ո՛չ ղեկավարություն կա, ո՛չ բան կա:  Մեր կառավարությունը գիտե՞ս ոնց է.  ոնց որ մի պատահական շոֆեր, գայիշնիկը հետևից  ասի՝ վարորդ աջ քաշեք-կանգնենք, սաղ աջ քաշել կանգնել են, սաղ վախենում են:

Գեներալը մեր Երկրապահի Գասպարյան Ռուստամն է, որ առաջին օրվանից վերցրեց իր տղուն, եղբորը, եղբոր տղաներին, գնացին:  Քանի որ մեր այս գեներալները ծախել էին դա, ու իրեն տրաքցրին, որ ինքը չգնա առաջ: Ինքը կգնար, ինչ-որ տեղ էլ կվերցներ, ոնց որ 94 թ.-ին վերցրեց, ինչ-որ պետք է արեց, բայց մեր ստեղի գեներալները իրենց ազգուտակին, իրենց երեխեքին առան…

Գեներալը գալիս է, մենք ենք իրեն ինֆորմացիա տալիս, թե ինքն  ինչ անի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս