«Պետք է գտնել Ղարաբաղի հուշարձաններին սպառնացող «ցավոտ կետերը» և շատ խոսել ու գրել դրա մասին». Էրմիտաժի տնօրեն

Պետական Էրմիտաժի տնօրեն, ծագումով հայ Միխայիլ Պիոտրովսկին հետպատերազմյան շրջանում Արցախում մշակութային հուշարձանների պահպանության հռչակագրով է դիմել: Ակադեմիկոսն առաջարկում է պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի մոնիտորինգ անցկացնել:

«Պետք է գտնել հուշարձաններին սպառնացող «ցավոտ կետերը» և շատ խոսել ու գրել դրա մասին: Չպետք է աչք կտրել հնագույն վանական համալիրներից` Դադիվանքից և Գանձասարից: Ուշադիր լինել Ղարաբաի մզկիթների նկատմամբ և անընդհատ առանց էմոցիաների պատմել, թե ինչ է տեղի ունենում հուշարձանների հետ»,- հայտարարել է նա «Российская газета»-ի հետ զրույցում:

Պիոտրովսկին համարում է, որ գործընթացը վերահսկել կարող են Ռուսաստանի, Կովկասյան և Մերձկովկասյան  քաղաքական ուժերը: Սակայն կարևոր է նաև միջազգային մշակութային կառույցների` ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Թանգարանների միջազգային խորհրդի, Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման միջազգային հետազոտական կենտրոնի ուշադրությունը:

«Ես գրել եմ Հուշարձանների համաշխարհային ֆոնդին, որում նրանց դիմել եմ այն հարցով, թե ինչ ու ինչպես է հնարավոր անել Կովկասում»,- նշել է Էրմիտաժի տնօրենը:

Պիոտրովսկին նկատել է, որ հատուկ ռիսկի գոտում են գտնվում գերեզմաններն ու հնավայրերը:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս