Բաժիններ՝

«Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ

Հարգելի ընկերներ

17 տարի շարունակ

«Օտար, ամայի ճամփեքի վրա» և «Մերոնք» հաղորդումները համագործակցել են ՀՀ ԱԳՆ – ի հետ և միասին իրականացրել բազմաթիվ ծրագրեր:

ՀՀ ԱԳՆ-ն իրավամբ կարելի է համարել մեր հեռուստանախագծերի աջակիցն ու համահեղինակը, քանի որ առանց այդ պետական հաստատության օժանդակության, մենք չեինք կարողանա կյանքի կոչել այն հսկայածավալ ծրագրերը, որոնք դիտում են հայերն ամբողջ աշխարհում:

Հայտնում եմ իմ խորհին երախտագիտությունը ԱԳՆ բոլոր նախարարներին, դեսպաններին և աշխատակիցներին այդ 17 տարիների համատեղ աշխատանքի համար:

Այսօրվանից «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ: Կարծում եմ, այնտեղ միայն ուրախ կլինեն, քանի որ ես համարձակվելով պատասխանել Ալիևին խախտեցի այսօրվա հայկական դիվանագիտության սկզբունքները:

Շնորհակալություն:

Ռաֆայել Հովհաննիսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031