Ինչո՞ւ պետությունը չօգտագործեց «Լիդիանի» ամբողջ ներուժը. 921.000 դոլար Ամուլսարի հարակից համայնքներին հողի վարձակալության դիմաց

Չնայած Ամուլսարի ծրագրի շուրջ վերջին 2,5 տարվա ընթացքում տիրող անպատիժ ապօրինություններին` «Լիդիան Արմենիան» այս ողջ ընթացքում շարունակել է բարեխղճորեն կատարել իր ստանձնած պայմանագրային պարտավորությունները: 2020թ. ընթացքում «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հարակից համայնքների բյուջեներ է վճարել ընդհանուր 921 205 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից`

Ջերմուկ/Գնդեվազ – 404 020 ԱՄՆ դոլար
Զառիթափ (Սարավան) – 265 955 ԱՄՆ դոլար
Գորայք – 251 230 ԱՄՆ դոլար

2008թ.-ից ի վեր ընկերությունը հողի վարձակալության դիմաց համայնքային բյուջեներ է վճարել ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

2020թ. հատկապես դժվար էր մեր պետության համար: Այն լի էր ցավալի կորուստներով և բազմաթիվ խնդիրներով: Հուսով ենք, որ Ընկերության կողմից կատարված վճարումները կարողացել են օգնել համայնքներին որոշակի առումով լուծել պատերազմի ընթացքում և հետո ծագած սոցիալական խնդիրները: Միևնույն ժամանակ ցավում ենք, որ Ամուլսարի շուրջ տիրող ապօրինությունների հետևանքով վերջին 2,5 տարվա ընթացքում պետական բյուջեն զրկվեց մի քանի հարյուր միլիոն դոլար հարկերից, պետությունը չկարողացավ լիովին օգտվել «Լիդիան Արմենիայի» ամբողջ ներուժից:

Պատերազմից հետո երկրում առաջացած բազում սոցիալական, տնտեսական խնդիրները, որոնք հրատապ լուծում են պահանջում, հնարավոր է հաղթահարել բացառապես առկա ներուժի և ռեսուրսների արդյունավետ օգտագործմամբ, համատեղ ջանքերով և քրտնաջան աշխատանքով։

Տեսանյութեր

Լրահոս