Բաժիններ՝

Գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա ընկած ԱԹՍ-ի արկը չի պայթել

Անօդաչու թռչող սարքի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա:

«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը և կից լուսանկարներ հրապարակել:

Այնտեղ երևում է, որ մեքենայի աջ կողմն ամբողջությամբ վնասվել է, սակայն Դավիթ սարկավագը չի վնասվել:

«Գնդերեցներն էլ են ԱԹՍ բռնում-խոցում։ ԱԹՍ-ի արկն ընկել է գնդերեց Դավիթ սարկավագի մեքենայի վրա, բայց չի պայթել»,- նշել է Վահրամ քահանան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս