Պեսկովը հայտնել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանքի բացակայության մասին

Կրեմլում ուշադիր հետևում են Ղարաբաղում առկա իրավիճակին և գտնում են, որ չի կարող լինել հակամարտության այլ կարգավորում, քան խաղաղն է:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գոտու իրավիճակին: Ինչպես և առաջ՝ գտնում ենք, որ այդ խնդրում չի կարող լինել այլ կարգավորում, քան խաղաղն է»,- ասել է Պեսկովը:

Տեսանյութեր

Լրահոս