Վերսկսել առանց նախապայմանների բանակցությունները. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի խոսնակ Քեյլի Մըքէնանին իր ճեպազրույցում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ հարցին: Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, արել են հայտարարություն, որով դատապարտել են հակամարտության գոտում շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը սրումը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:

«Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին պարտավորվել առանց հապաղելու վերսկսել բանակցությունները՝ առանց նախապայմանների ու բարեխղճորեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-հիշեցրեց խոսնակը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես էին եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ՝ ամենավճռական ձևով դատապարտելով բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում:

Տեսանյութեր

Լրահոս