Բաժիններ՝

Վախճանվել է Էլվիս Փրեսլիի երգերի հեղինակ Մաք Դևիսը

78 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր եւ դերասան Մաք Դեւիսը, որը մի շարք հայտնի կոմպոզիցիաներ է գրել Էլվիս Փրեսլիի համար: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Քանթրի երաժշտության ասոցիացիան:

«Մենք խորապես ցավում ենք լեգենդար երգչի, երգերի հեղինակի եւ CMA Awards-ի նախկին հաղորդավար Մաք Դեւիսի կյանքից հեռանալու կապակցությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում նրա ընտանիքին եւ բարեկամներին այս դժվարին ժամանակներում»,-ասվում էր, որ դերասանը լուրջ հիվանդ է, եւ վերջերս նա սրտի վիրահատություն է տարել: Էլվիս Փրեսլիի հետ Դեւիսի համագործակցությունն սկսվել է անցյալ դարի 60-ական թվականներին: Փրեսլիի համար գրված առավել հայտնի երգերի թվում են A Little Less Conversation, Memories, In The Ghetto եւ Don՚t Cry, Daddy կոմպոզիցիաները:

Հետագայում Մաք Դեւիսը սկսել է կատարողի սեփական կարիերան, որը համբավ է ձեռք բերել այնպիսի քանթրի-երգերի շնորհիվ, ինչպիսիք են Baby Don՚t Get Hooked On Me-ն, Naughty Girl-ը, It՚s Hard to Be Humble-ը:

20-րդ դարի 70-ական թվականների վերջին տեղի է ունեցել Մաք Դեւիսի դեբյուտը կինոյում. նա հայտնվել է «Հյուսիսային Դալլաս Քառասուն» կատակերգական դրամայում՝ մարմնավորելով գլխավոր դերերից մեկը: Դերասանը շարունակել է նկարահանվել ֆիլմերում ու սերիալներում՝ հաճախ խաղալով ոչ մեծ էպիզոդիկ դերեր: Մաք Դեւիսը երգերի հեղինակների ամերիկյան Փառքի սրահի անդամ է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս