«Զրահատեխնիկա մենք ևս կորցրել ենք. դրանց թիվն անհամադրելի է Ադրբեջանի ունեցած կորուստների հետ». Արծրուն Հովհաննիսյան

Այս պահին կորուստի կամ ձեռքբերման մասին խոսելը ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղին չի համարում:

«Նման լայնամասշտաբ պատերազմի ժամանակ 1-2 դիրք վերցնելը կամ տալը, մարտավարական ոչ մի բան իրենից չի ներկայացնում: Կարևորը հայկական զինված ուժերի ընդհանուր մարտական խնդիրներ կատարելու կարողությունն է, մարտունակությունը, կառավարման հստակ համակարգը, մարտական ոգին: Տեսեք, թե ինչ գրագետ են աշխատում հայկական զինված ուժերը, հատկապես հրետանավորները՝ ինչ դիպուկ են խոցում, ինչ հստակ են կառավարում կրակը»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, մարդկայինի մասին հրապարակվում է:

«Զրահատեխնիկա ևս կորցրել ենք, թիվ այս պահին  չեմ կարող ասել, բայց դրանք անհամադրելի են Ադրբեջանի ունեցած կորուստների հետ: Որոշակի տեղեկություններ ընթացքում մենք կամփոփենք, կներկայացնենք»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս