«Ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Էրդողանը ՄԱԿ-ում Հայաստանին մեղադրել է խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ։

«Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա հարձակում գործած Հայաստանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտն է»,- հայտարարել է Էրդողանը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ։

Թուրքիայի նախագահը նշել է, որ իրենք տարածաշրջանում ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի որոշումների հիման վրա Վրաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ հակամարտությունների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման կողմնակից են։

Քանի որ պարզվեց, որ մեր ԱԳ նախարարը հուզվում է նման հայտարարություններից, իսկ վարչապետը զբաղված է հեքիաթների նոր ժողովածուով, ի՞նչ կարծիքի եք, գուցե Վայոց Ձորի մարզպետարա՞նը պատասխանի Էրդողանին»։

Երեկ Էրդողանը ՄԱԿ-ում Հայաստանին մեղադրել է խաղաղության հաստատմանը խոչընդոտելու մեջ։«Հուլիսին Ադրբեջանի տարածքի վրա…

Gepostet von Armen Ashotyan am Mittwoch, 23. September 2020

 

Տեսանյութեր

Լրահոս