Բաժիններ՝

Տվերի մարզում Սու-30 է կործանվել

Ռուսաստանի Դաշնության Տվերի մարզում վթարի է ենթարկվել Սու-30 կործանիչ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

Անձնակազմը բարեհաջող կատապուլտվել է, վայրէջքից հետո օդաչուները կապի են դուրս եկել։ Նրանց տարհանել են օդանավակայան:

«Ինքնաթիռն ընկել է անտառածածկ տարածքում. ավերածություններ չկան։ Պատահարի պատճառներն ու հանգամանքները պարզելու համար վթարի վայր հանձնաժողով է ուղարկվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Կործանված օդանավը պլանային ուսումնավարժական թռիչք էր կատարում:

Սու-30-ը չորրորդ սերնդի կրկնակի բազմանպատակային կործանիչ է, որը նախատեսված է օրվա ցանկացած ժամանակ տարբեր եղանակային պայմաններում թիրախների ոչնչացման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930