Բաժիններ՝

Դանիայում կսահմանափակվի ռեստորանների և բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի պատճառով

Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում սահմանափակել ռեստորանների եւ բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, այժմ դրանք կփակվեն տեղական ժամանակով 22:00-ին (Երեւանի ժամանակով 24:00-ին): Սեպտեմբերի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիքսենը:

Այս շաբաթ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կոպենհագենում եւ մերձակյաքի եւս 16 բնակավայրերում ռեստորանները կփակվեն 22:00-ին: «Մենք ընդլայնում ենք այդ միջոցը, այժմ այն կտարածվի ամբողջ երկրի վրա:

Այդ կարգն առայժմ կգործի մինչեւ հոկտեմբերի 4-ը»,- ասել է վարչապետը:

Բացի դրանից, սեպտեմբերի 19-ից իշխանությունները նաեւ սահմանափակում են միջոցառումների մասնակիցների թիվը. այժմ նրանց քանակը չպետք է գերազանցի 50-ը:

Բացի դրանից, կառավարությունը նաեւ քաղաքացիներին խորհուրդ է տալիս աշխատել հեռավար: Նաեւ այս շաբաթ Կոպենհագենում որոշվել է սահմանել պաշտպանական դիմակների պարտադիր կրում ռեստորաններում, բարերում եւ սրճարաններում՝ կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղեցնելու համար:

Նոր պահանջները կգործեն, երբ մարդը կանգնած է կամ քայլում է շենքի ներսում, բայց չեն տարածվի սեղանի առջեւ նստածների վրա: Դիմակներ կրել պարտավոր կլինեն ինչպես այդ հաստատությունների աշխատակիցներն, այնպես էլ հյուրերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս