Ադրբեջանում ձյուն է տեղացել
Ներկայիս Ադրբեջանի արևմտյան շրջաններում հանգստյան օրերից սկսած կտրուկ փոխվել են եղանակային պայմանները: Ինչպես գրում է ԱՊԱ գործակալությունը, Դաշկեսանի (Քարհատ) լեռնային շրջաններում ձյուն է տեղացել։
Նշվում է, որ երկրի արևմտյան շրջաններում ոչ կայուն եղանակային պայմանները պահպանվում են։