Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնորդները
Thomson Reuters գործակալության տվյալներով՝ տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի հավակնորդները չորսն են:
Ստիվեն Ռոսսո
Աշխատավայրը. Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան, ֆինանսների պրոֆեսոր:
- Ձեռքբերումներ. ֆինանսների ոլորտում գնագոյացման թեորիայի և այլ հիմքային ձեռքբերումներում ներդրում ունենալու համար: Նա մեծ դերակատարում է ունեցել առանց ռիսկայնության գնագոյացման թեորիայի ստեղծման և դերիվատիվների համար այլ կարևորագույն մոդելներ ստեղծելու մեջ, որոնք այսօր ստանդարտ են հանդիսանում:
- Վերջերս կատարած ուսումնասիրությունը՝ The Price Impact of Survival and Rational Traders, Journal of Finance, 2006:
Էնթոնի Աթկինսոն և Էնգուս Դիտոն
- Աշխատավայրը. Օքսֆորդի և Պրեստոնի համալսարանների տնտեսագետներ:
- Ձեռքբերումներ. Եկամուտների, սպառողների և բարեկեցության ոլորտներում կատարված աշխատանքի համար: Վերջին ուսումնասիրություններից հիշենք Դիտոնի հոդվածը՝ սուբյեկտիվ բարեկեցության մասին, կամ պարզապես երջանկության մասին:
- Վերջերս կատարած ուսումնասիրությունը՝ Income, Health, and Well-Being around the World: Evidence from the Gallup World Poll, Journal of Economic Perspectives, 2008:
Ռոբերտ Շիլլեր
- Աշխատավայրը: Ելյան համալսարան, Ֆինանսների և տնտեսագիտության պրոֆեսոր:
- Ձեռքբերումներ. Ֆինանսական շուկաների տատանման և ակտիվների գների տատանման վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու համար: Շիլլերը հանդիսանում է առաջատար փորձագետ անշարժ գույքի շուկայում, գործածության մեջ է գտնվում նաև Քեյզ-Շիլլերի ինդեքսը:
- Վերջերս կատարած ուսումնասիրությունը՝ Price/earnings ratios as a forecaster of returns, 1996: