Բաժիններ՝

Տարոնի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության Տարոնի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ երեք երիտասարդ, որոնցից մեկը՝ Գուգարք գյուղի, երկուսը` Վանաձորի բնակիչներ, գողություն են անում:

Ստացված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Տարոնի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք ապրիլ ամսին Վանաձորի Մոսկովյան փողոցի մի շենքի շքամուտքից և մեկ այլ շենքի բակից՝ հեծանիվ, իսկ հունիսի վերջին Տարոն 2-րդ թաղամասի երկու անասնագոմից 23 ճագար են գողացել:

Հուլիսին Տարոն 4-րդ թաղամասում տեխնիկական միջոցների գործադրմամբ 4 ավտոտնակի դռան փականն էին կոտրել. մեկից գողացել էին զոդման սարք, մյուսներից, ինչ-ինչ հանգամանքների բերումով, գողություն անել չէր հաջողվել: Օրեր անց Տարոն 2-րդ թաղամասում կրկին փորձել էին ավտոտնակներից գողություն անել, բայց դարձյալ չէր հաջողվել:

Գողությունների և գողության փորձերի փաստով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս