Բաժիններ՝

Ռուսաստանը Սիրիայի հետ պայմանավորվել է Խմեյմիմի ռազմակայանն ընդլայնելու շուրջ

Ռուսաստանը եւ Սիրիան պայմանավորվել են Խմեյմիմի ավիաբազան ընդլայնելու համար լրացուցիչ տարածք եւ ջրատարածք հանձնելու շուրջ:

Ռուսաստանցի զինվորականների տեղաբաշխման վերաբերյալ համաձայնագրի արձանագրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Մոսկվան այն ստորագրել է հուլիսի 30-ին, Դամասկոսը՝ հուլիսի 21-ին: Խոսքը Լաթաքիայի նահանգում ութ հեկտար հողակտորի մասին է. կողմերը համաձայնել են այնտեղ ռուսական ավիացիոն խմբի բժշկական-վերականգնողական կենտրոն բացել:

Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է Դամասկոսի հետ բանակցություններ վարել Սիրիայում ռազմակայանների տարածքն ընդլայնելու շուրջ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) ավիացիոն խումբը Խմեյմիմի օդանավակայանում բազավորվել է 2015 թվականից, երբ Ռուսաստանի զինվորականներն սկսեցին մասնակցել այս տարածաշրջանում ահաբեկիչների դեմ մարտական գործողություններին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս