«Մենք հաղթել ենք. Ձեր կարծիքով՝ ադրբեջանցիները մեզ խղճացե՞լ են». Սերժ Սարգսյան

«Այդպիսի բան երբեք չի եղել: Մեր զինված ուժերը մշտապես շատ արդյունավետ կերպով զբաղվում էին մարտական պատրաստվածությամբ, մեր զինված ուժերը պարբերաբար անցկացնում էին զորավարժություններ»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով այն դիտարկումներին, որոնց համաձայն՝ Ապրիլյան պատերազմը սկսվեց, որովհետև ՀՀ զինված ուժերը գտնվել են ոչ պատշաճ վիճակում, և թշնամին դրանից օգտվել է:

«Ես՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար, տարին մի քանի անգամ լինում էի տարբեր զորամասերում, լինում էի Պաշտպանության նախարարությունում, բացի դրանից, ինչպես հիշում եք, ամեն աշնան ես այցելում էի պաշտպանության բանակ, Արցախ, հենց այդ նպատակով,  ծանոթանալու խնդիրներին, պրոբլեմներին և զորքերի վիճակին:

Բա, եթե մենք պատրաստ չլինեինք, մենք ինչպե՞ս կհաղթեինք: Մենք հաղթել ենք, չէ՞: Մենք այդ պատերազմում վիժեցրել ենք, չէ՞, ադրբեջանցիների ծրագրերը: Մենք հաղթել ենք նաև դիվանագիտական ճակատում, չէ՞:  Այսինքն, Ձեր կարծիքով՝ ադրբեջանցիները մեզ խղճացե՞լ են, թե՞ իրանք միտումնավոր այդպես են արել, որպեսզի մենք ականատես լինենք Ալիևի այդ հայտարարությանը, որի մասին ես ասեցի 16 թվականի հոկտեմբերին: Էդ ես չեմ ասել, ուրիշը չի ասել, ասել ա Ադրբեջանի ղեկավարը, ասել ա ինձ հետ բանակցողը: Ախր դրանից ավելի մեծ փաստարկ ես ինչպե՞ս բերեմ: Էլ ի՞նչ ասեմ, որ հավատաք, որ իմ համոզմունքը շատ հստակ է, և ոչ միայն իմ»,- հավելեց Սերժ Սարգսյանը:

Այսօրվա ասուլիսում ՀՀ 3-րդ նախագահն ասել էր նաև, որ  2016-ին Ադրբեջանի գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր: «Ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում, իսկ որ բանակցություններն իրենց օգտին չէին ընթանում, լավագույնս ապացուցեց Իլհամ Ալիևը 2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի կառավարության նիստի ժամանակ` խոստովանելով, որ միջազգային հանրությունը փակ դռների հետևում իրեն ստիպում է ճանաչել ԼՂ անկախությունը»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս