«Բարսելոնա»-«Նապոլի» հանդիպումը կկայանա «Կամպ Նոուում»
Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Նապոլի» հանդիպումը կկայանա «Կամպ Նոուում», ինչպես նախատեսված էր, չնայած Կատալոնիայում կորոնավիրուսային դեպքերի աճին:
Այս պահի դրությամբ չի դիտարկվում չեզոք դաշտում խաղալու տարբերակը: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ Կատալոնիայի կառավարությունը պնդում էր, որ հանդիպումը կարող է անցկացվել առանց ռիսկերի:
«Մենք վերահսկում ենք իրավիճակը և շփվում ենք տեղական իրավասու մարմինների հետ: Խաղը պետք է տեղի ունենա՝ ինչպես նախատեսված է՝ Բարսելոնայում»,- ասված է ՈւԵՖԱ-ի հայտարարության մեջ:
Չեմպիոնների լիգայի 16-րդ տուրի «Բարսելոնա» – «Նապոլի» պատասխան հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին: Առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:
Սիրարփի Աղաբաբյան